Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքը միայն հյուրանոցի համար վճարել են 100 հազար ԱՄՆ դոլարNewsbook.am-ը գրում է.

Արդեն Երևանում է Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը: Վերջինս Հայաստան է ժամանել քրոջ՝ Քլոե Քարդաշյանի, ամուսնու` երգիչ Քանյե Ուեսթի և իր փոքրիկ որդու հետ: 

Ուեսթy 10-ից ավելի Գրեմմի ունի ու համարվում է աշխարհի ամենաթանկ երգիչներից մեկը։ Քարդաշյաններին դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զվարթնոցում բազմաթիվ քաղաքացիներ սպասում են Քիմ Քարդաշյանին ու նրա ընտանիքին: Հավելենք, որ օդանավակայանից Քիմն ու նրա ընտանիքը ուղևորվել են Մարիոթ հյուրանոց: Հայտնի աստղը մի քանի օր ապրելու է հյուրանոցի պրեզիդենտական համարում: Միայն հյուրանոցի ծախսերը 7 օրվա համար կազմել է շուրջ 100 հազար ԱՄՆ դոլար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել