Ցավում եմ Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուքասզյանի և այլոց ձերբակալության կապակցությամբ: Իշխանություններն ու իշխանամերձ խաժամուժը հիմա սկսել են խոսել այն մասին, որ անգամ ժողովրդավարության պատվարը հանդիսացող ԱՄՆ-ում որևէ մի անձի կամ կազմակերպության կողմից զանգվածային անկարգությունների նախապատրաստման և նմանատիպ այլ հակաօրինական գործողությունների ծրագրման պարագայում իշխանություններն արագ ու կոշտ հակամիջոցների կդիմեն (հունվարյան ծեծուջարդի առիթով էլ Ֆրանսիայի օրինակն էին բերում): Մի խոսքով՝ կվարվեն ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես վարվեցին հայաստանյան իրավապահները: Չգիտեմ, թե ինչու չցանկացան համեմատվել Թուրքիայի, Ռուսաստանի, Վրաստանի կամ Ադրբեջանի իշխանությունների հետ, որոնք համանման հանգամանքներում ևս նույն կերպ են վարվում: Երևի պատճառն այն է, որ իրականում այս վերջիններին ենք նման, և այդ նմանությունը խրտնեցնող է՝ ԱՄՆ-ի հետ համեմատվելն ավելի պատվաբեր է թվում: Մի խոսքով՝ այս մարդիկ, իրենց հիմար սնափառությանը հագուրդ տալով, ընկնում են հիմար ծայրահեղությունների մեջ և օրենքի գերակայությունից են խոսում մի երկրում, ուր օրենքը սկզբունքորեն չի գործում: Անտեսելով ու արհամարհելով իրենց իսկ կողմից ընդունված օրենքները՝ հայաստանցի «վերնախավայիններն» առաջնորդվում են ներքին կարգով սահմանված վարվեցողության կանոններով ու համարում են, որ իրենք օրենքից վեր են: Իրականում՝ օրենքից դուրս են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MelikyanArman/posts/973766175967628
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել