ԲՀԿ-ի պարագայում կա շատ ցավալի մի իրողություն, ցավալի ոչ թե այդ ուժի համար, այլ բավականին մեծաթիվ ՀՀ քաղաքացիների, այն քաղաքացիների, որոնք այս մի քանի տարիների ընթացքում «հարմարվեցին» այն մտքին, թե իշխանությունների նման նույն ձեռագիրն ունեցող թիմը կարող է արմատական փոփոխություններ բերել ընդհանուրի կյանքում, և չտեսնելու տալու կամ էլի հարմարվելով վերջինիս առաջնորդի՝ օլիգարխ լինելու փաստին, ենթագիտակցաբար ընդունում է, որ ՀՀ-ում քաղաքական իշխանությանը կարող է հավակնել միայն մեծ տնտեսական ու ֆինանսական կապիտալ ունեցող անձը կամ այդ անձի հետ ուղղակիորեն ասոցացվող կուսակցությունը:
ԵՎ ոչ մի խոսք գաղափարական ոլորտից, և ոչ մի խոսք ծրագրային դրույթներից, և ոչ մի խոսք բարոյականությունից և այդպես էլի շատ օդում կախված հարցականներ: Այստեղ իրականությունն իր լրիվության մեջ թերի կլիներ, եթե չնշեինք այն հանգամանքը, որ ԲՀԿ-ի պարագայում կար «համագործակցություն» երկու այլ քաղաքական ուժերի հետ, որից մեկի «անսխալական» առաջնորդի երկարամյա փորձառությունը և պատմությանը հայտնի շատ համաշխարհային դեմքերի, առաջնորդների զանգվածների վրա ազդելու մեթոդոլոգիայի հմուտ կիրառումը տվեց իր պտուղները մասսաների մեջ նման մտածողության արմատավորման գործում: Իսկ պատմությանը հայտին գրեթե բոլոր նմանատիպ քաղաքական գործիչների «հաջողությունները» ոչ մի կապ չեն ունեցել ԱԶՆՎՈՒԹՅԱՆ և ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/803964936361370
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել