10018673611in.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել քաղաքական ճանապարհով միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանի դիրքորոշումը համահունչ դառնա միջազգային միջնորդների դիրքորոշումներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Ւնչ վերաբերում է կողմերի դիրքորոշումներին, չեմ կարծում, որ կարելի է խոսել (Մինսկի խմբի համանախագահների) դիրքորոշումների փոփոխությունների մասին։ Եվ Հայաստանի դիրքորոշումը համահուչ է համանախագահների մոտեցմանը։ Ահա, երբ Ադրբեջանի դիրքորոշումը նույնպես համահունչ լինի միջազգային հանրության մոտեցմանը, իսկ համանախագահներն ունեն հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերի միջազգային հանրության մանդատ, այդ ժամանակ մենք իսկապես կհասնենք այդ հակամարտության քաղաքական կարգավորման»,- ասել է Նալբանդյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Նրա խոսքով՝ ցավոք սրտի, Ադրբեջանը մինչ օրս մերժում է համանախագահների առաջարկները՝ ըստ էության հակամարտության կարգավորման և վստահության միջոցառումների վերաբերյալ։

«Բանակցություններին այլընտրանք չկա։ Հայաստանը կշարունակի ջանքերը՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել