Tert.am-ը գրում է.

Այսօր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և պատգամավոր Արմեն Մխիթարյանի ծննդյան օրն է:

Գալուստ Սահակյանը գործընկերներին տեղեկացրեց միայն ՀՀԿ-ական պատգամավորի ծննդյան օրվա մասին: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հավելեց, թե պետք է շնորհավորել նաև ԱԺ նախագահի ծննդյան օրը:

Պատգամավորները ծափերով շնորհավորեցին գործընկերներին: Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կատակեց. «Իմը ոչինչ, ամեն օր է»:

Այնուհետև  Գալուստ Սահակյանը նշեց, որ մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, կառավարության նախկին ներկայացուցիչ Դավիթ Զադոյանը: Նա շեշտեց, որ Զադոյանը մեծ ներդրում է ունեցել օրենսդիր և գործադիր իշխանության մեջ և առաջակեց մեկ րոպե լռությամբ հարգել գործընկերոջ հիշատակը:

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց Դավիթ Զադոյանի հիշատակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել