Սպանեցիք-թողեցիք արդեն... Քարդաշյանը՝ պոռնիկ, Քարդաշյանն՝ անբարոյական, Քարդաշյանը՝ սենց, Քարդաշյանը՝ նենց...
Հետո՞ ինչ։ Չեմ ասում՝ դուք իրանից ավելի վատն եք, ոչ էլ ասում եմ՝ իրանից ավելի լավն ենք։ Ունենք մի իրավիճակ, երբ անկախ ամեն ինչից՝ Քարդաշանը համաշխարհային ճանաչելիություն ունեցող հայ ա, ով գալիս ա Հայաստան՝ ի նշան սոլիդարության բոլոր այն հայ մարդկանց, ովքեր Ցեղասպանությունը համարում են մեր ազգի մեծ ողբերգությունը և ովքեր ուզում են իրենց ուժերի սահմաններում նպաստել այս հարցի հայանպաստ զարգացմանը։ Քարդաշյանը փաստորեն նման մարդկանց թվում ա, ու պետք է միայն ողջունել դա, որ ինքը՝ իր ճանաչելիությամբ հանդերձ, միանում է մեզ։
Իսկ իր բարոյական կերպարը մղվում է հետին պլան։ Եթե էդքան բծախնդիր եք, ապա պետք է նույն մոլեռանդությամբ փնովեք նույն Սերժ Թանկյանին (չէ՞ որ ինքը ժամանակին արտահայտվել էր Հայաստանում գեյերի ու տռանսերի իրավունքների պաշտպանության օգտին), պետք է թուքումուր տաք Քըրք Քըրքորյանին (չէ՞ որ նա իր հսկայական հարստությունը դիզել է հազարավոր մարդկանց դժբախտացնելու և տասնյակ ընկերություններ կազմաքանդելու հաշվին), պետք է պերսոնա նոն գրատա հայտարարենք Շարլ Ազնավուրին ու ցանկացած այլ հայտնի հայի, ով իր հայտնիությունն ու հեղինակությունը ձեռք է բերել արտասահմանում։ Դե իսկ եթե սկսենք նաև մարդկանց անկողնային կյանքը որպես որոշիչ գործոն դիտարկել, ապա էս միջոցառումներին մասնակցելու իրավունք ունեն միայն մի քանի հարյուր մարդ երևի։
Դադարեցրեք էլի սուրբ խաղալը։ Մարդը լավ բան ա անում, որը բխում է բոլորիս շահերից, եթե լավ բան ասելու չունեք, ապա մի՛ էլ հարամություն արեք։ Ես ուրախ եմ, որ Քարդաշյանը գալիս է, ու կարծում եմ, որ դրա համար նա միայն գովասանքի է արժանի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել