Կուզեմ այսօր խոսենք Գյումրու` հայր-քաղաքի խնդիրներից մեկի` անօթևանության մասին: Նախ սկսենք այնտեղից`ինչից սկսվեց այն,ինչու խորացավ և ինչու է կրում շարունակական բնույթ,չնայած նրան,որ բազում բարեգործական ու պետական ծրագրեր են իրագործվում:
Սկսենք նրանից,որ երկրաշարժից հետո աղետի գոտում սկսվեց վերականգնողական աշխատանքներ, նյութական մեծ օգնություն ցուցաբերվեց,սակայն ինչպես բնորոշ էր ԽՍՀՄյան մեխանիզմին, ովքեր <<վերևներում>> ունեին ծանոթներ, ուղարկված օգնությունը տալիս էին նրանց,իսկ պարզապես անօթևաններին` ՄԵԾ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՀԱՏՎԱԾԸ : Ինչևէ սկսենք խոսել Հայաստանի Երրորդ Հանրապետության կողմից կատարվելիք քայլերի մասին, խոսենք փաստերով ու տվյալներով:
2001թ.-ի օգոստոսի 15-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը հաստատեց <<Աղետի գոտու վերականգման համալիր ծրագիրը հաստատելու մասին>> օրենքը, որով աղետի գոտուն տրամադրվեց բյուջեից 1.5մլրդ դրամ:
Մյուս կողմից էլ 2001թ.ի հոկտեմբերից սկսել էր գործարկվել Քըրք Քըրքորյանի <<ԼինՍի>> հիմնադրամի գործունեությունը աղետի գոտում: «Լինսի>> հիմնադրամը հատկացրել էր 45 մլն դոլար.կառուցել 85 շենք,(նախատեսված 4000 բնակարաններից, կառուցվեց 3620):
2008 թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի» համաձայն բնակարանային շինարարության ծրագրով նախատեսված էր մինչև 2013 թ. լուծել երկրաշարժից անօթևանի կարգավիճակ ունեցող, առ 01.11.2008 թ. Գյումրիում հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքների բնակարանային խնդիրները: Այդ ծրագրի շրջանակներում 2010 թ.-ին Գյումրու Մուշ-2 թաղամասում կառուցվեց 1056 բնակարան, որոնցից 1040-ը բաշխվեց հաշվառված անօթևան ընտանիքներին, իսկ Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում շահագործվելիք 1756 բնակարաններից 1754:
Այս շահագործվելիք բնակարաններից բացի ըստ պաշտոնական տվյալների հարկավոր է կառուցել ևս 1200 բնակարաններ,որպեսզի բոլոր անօթևաններին ապահովեն բնակարաններով: Սակայն հարց է առաջանում` բավական քանակություն է կազմում այդ բնակարանները,եթե Գյումրիում այսօր ծայրահեզ ծանր,տարական կենցաղային պայմաններ չունեցող անօթևանների թիվը կազմում է 4000 ընտանիք,նամանվանդ,եթե հաշվի առնենք,որ պետությունը շատ անօթևանների մերժել է տուն տրամադրել, պատճառաբանելով,որ <<ձեր տնակը քարից է>>:
Գաղտնիք չէր,որ բնակարանների կառուցման սկզբնական շրջանում, Մուշ-2ի տների մեծ մասը ենթակա էր փլման, անգամ շենքերի տանքիներից մեկը քանդվեց,հենց տակը ապրող մարդկանց գլխին: Ապահովված չէր որակ,այլ ապահովված էր պարզապես իշխանության ԼՈՒՅՍԻ ՇՂԱՐՇԻ ՆԵՐՔՈ թաքնված շուտափույթ ծրագրի ավարտ…Փառք Աստծո,որ արդեն մոտ 1 տարի է ինչ կարգավորվել է որակի խնդիրը ու անօթևաններին ավելի որակով տներ են հանձնում,բայց այս ամենով հանդերձ Գյումրիում շարունակվում է անօթևաններ ծանր վիճակը,շատ շատերն են,որ հայտնվել են դրսում,քնում են եկեղեցու պատերի տակ,հույեսրը կապել են եկեղեցի մտնող-ելնող հարուստ մարդկանցից մի 100 դրամ արժանանալու բերկրանքին, զրկվել են ամեն ինչից,անգամ նրանց հանդեպ քաղաքապետարանում և մարզպետարանում վերաբերվում են որպես իրի,գիտեն որ չունեն շահ ու կտրուկ այդ մարդկանց մերժելով տալիս են հարցի լուծումը,միայն մի քանի ամսվա, տարվա ընթացքում է,որ հատուկենտմարդիկ հասնում են հաջողության(խոսքս վերաբերում է բացարձակ խեղճ մարդկանց,որոնք գաղափար ել չունեն,թե որից հեո ինչ պետք է անեն):
Կարծում եմ բավական է այսպես,պետք է ժողովուրդը ևս ոտքի կանգնի ու միահամուռ պայքարի իր ուժերի, իրավունքների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել