Tert.am–ը գրում է.

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաջին ինքնաթիռը հումանիտար օգնությամբ ժամանել է Եմեի մայրաքաղաք Սանա:

Ինչպես գրում է BBC-ն` Կարմիր խաչն ավելի վաղ թույլտվություն էր ստացել Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիայի ներկայացուցիչներից Եմեն դեղամիջոցներ հասցնելու համար:
Սաուդյան Արաբիայի և Պարսից  ծոցի մյուս երկրների մասնակցությամբ ստեղծված կոալիցիան ռազմական գործողություններ է անցկացնում Եմենում` ընդդեմ հուսիթ ապստամբների, որոնք վերահսկողություն են հաստատել երկրի մեծ մասում, այդ թվում` մայրաքաղաք Սանայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել