Slaq.am-ից տեղեկանում ենք Համիս Քադաֆիի մահվան մասին: Այս մասին պաշտոնապես հայտարարել է Լիբիայի Ազգային խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Օմար Ահմիդան: Կրտսեր Քադաֆին զոհվել է Բենի-Վալիդ քաղաքում տեղի ունեցած մարտերի ժամանակ: Ահմիդայի խոսքերով` Լիբիայի նախկին առաջնորդի որդին մարտի ժամանակ ծանր վիրավորվել է և մահացել Միսրատա քաղաք տանող ճանապարհին:Ավելի վաղ որոշ աղբյուրներ հայտնել էին, որ Համիս Քադաֆին կենդանի է և գերի է ընկել: Ինչպես գիտենք լիբիական բանակը օպերացիա էր սկսել Բենի-Վալիդե քաղաքում Շաբան Ումրանին սպանությունից հետո, որն էլ ժամանակին գերի էր վերցրել Մուամար Քադաֆիին:
Համիս Քաթաֆին հայտնի է որպես հեղափոխության ժամանակ երկրի մի շարք քաղաքներում ընդդիմադիրների դեմ կազմակերպված ռազմական օպերացիաների ղեկավար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել