Newsline.am-ը գրում է.
Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչը Twitter-ի իր միկրոբլոգումՌուսաստանի ճակատագիրն է կանխատեսել: Ըստ նրա` Ռուսաստանը կարող է այնպիսի ավարտ ունենալ, ինչ Գերմանական ռեյխը. «Որքան շատ եմ հետևում ժամանակակից Ռուսաստանին, այնքան ավելի շատ եմ համոզվում, որ Ռուսաստանն այնպիսի ավարտ կունենա, ինչպիսին Գերմանական ռեյխը՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո, բայց արդեն շատ ուշ կլինի»,- գրել է Ռինկեւիչը:
Լատվիայի արտաքին գործերի նախարարը վերջերս պարբերաբար անդրադառնում է Ռուսաստանի վարած քաղաքականությանը: Բոլորովին վերջերս էլ նա հայտարարել էր, որ Բալթյան տարածաշրջանում անվտանգության իրավիճակը վատթարանում է:
Նյութի աղբյուր՝ http://newsline.am/am/news/view/6680.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել