Armlur.am-ը գրում է.
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է մի քանի հազար ՀՀԿ-ական կանանց այցին Ծիծեռնակաբերդ: Նշենք, որ նրանց այցը բազմաթիվ քննադատությունների առիթ էր դարձել:
«Կանանց և մայրերի ձայնը պիտի լսելի դառնա և կարող է ազդեցիկ լինել խղճի մտոք ապրող մարդկանց համար Ապրիլի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության մայրաքաղաքի ու մարզային կառույցների կին անդամները հավաքվել էին Ծիծեռնակաբերդի ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
Մի քանի հազար կանանց նպատակն էր ոգեկոչել ցեղասպանության զոհերի հիշատակը և կոչով դիմել աշխարհի մայրերին ու կանանց՝ միավորելու ջանքերը ցեղասպանությունների և ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը «Իրատես դե Ֆակտո»-ի կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի ընդունումից և կուսակցության տարածքային կառույցների անդամների հետ քննարկումներից հետո առաջացավ աշխարհի մայրերին ու կանանց դիմելու միտքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



