Yerkir.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սահմանադրական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է, որ պաշտոնական Կիեւը պատրաստ է երկրի կառավարման մոդելի հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել:
«Ես պատրաստ եմ, որ մենք հանրաքվե անցկացնենք պետական կառավարման մոդելի հարցի վերաբերյալ, եթե սահմանադրական հանձնաժողովը) դրա անհրաժեշտությունը տեսնի»,- հայտարարել է Պորոշենկոն: Ուկրաինայի նախագահը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ միակ պետական լեզուն կմնա ուկրաիներենը:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/83298.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



