1in.am-ը գրում է.
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ապրիլի 7-8-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունը:
Բանակցությունների ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ Մոսկվայի ու Երևանի միջև ձևավորվել է «բեղուն փոխհամագործակցություն հիմնական համաշխարհային և տարածաշրջանային թեմաների շուրջ», երկու երկրների դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ մեծ մասամբ «մոտ են կամ համընկնում են»:
«Ակնկալում ենք, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Ռուսաստան կարևոր իրադարձություն կդառնա երկկողմ արտաքին քաղաքական երկխոսության հետագա զարգացման գործում, կնպաստի հայ-ռուսական դաշնակցային համագործակցութանը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:



