21-րդ դար` ծաղկունք, զարգացում, խոստումնալից խոսքեր, հազարավոր իշխանականներ, նալոգներ հավաքողներ, վիզները ծուռ արվեստագետներ, սոված դերասաններ…
Ժամեր առաջ կարդացի գրող-դերասան Վահրամ Սահակյանի  խնդրանքն ու չէի կարող չգրել այս տողերը
…Որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, ողբում եմ ազգիս համար: Օրեցօր կոլեգաներս լքում են երկիրը ու ամեն Աստծո օր, Հայաստանից խոսելիս, գալիս ենք այն եզրակացուտյան, որ Հայաստանը մեզանից մեկ բանով է առաջ`2 ժամով
… Օտար երկրում եմ հաստատվել, գնահատանքի արժանանալու ակնկալիքով`արվեստս սիրել տալու ակնկալիքով… կարծես թե ստացվում է, բայց դա չի նշանակում,որ հրաժարվել եմ ազգությունիցս, խնդրում եմ անհիմն ազգի դավաճանի պիտակը, պրիմիտիվ ձևաչապով չպիտակավորեք. Տենդոտված երկիրս աննշան շնչում է դեռ ու շնչում է Վահրամների շնչով, ովքեր, հանապազօրյա հացի մասին, լույսն ու մութը դիմավորելուց մտածում են, այնուհանդերձ երկիրը լքել չեն պատրաստվում... ու ինչքան երկիրս շնչում է նման մարդկանցով, ուրեմն անկախ բնակության վայրից, ամբողջ ուժերով կլինեմ երկրիս կողքին. Ու վերջապես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է արանքը ճեղքելով, մեծ զգուշություն ցուցաբերելով, բարձրաձայն պահանջել բարձրադիր մարմիններից` անպատասխան հարցերի այն բոլոր պատասխանները, որոնք մինչ այսօր չեն տրվել: Հետաքրքիր է իշխանականներ, ով՞ կամ ինչն՞ է ստիպել չարանալ դեպի արվեստը… Մի մոռացեք, որ մաշտոցյան գրիչը մեզ նման բան չի սովորեցրել…ու հիշեք, որ արվեստն ունի մի թշնամի`նրա անունն է տգիտություն: Փոխարենը մի բան ակնհայտ է, որ բռնի ուժով երկրից օրեցօր դուրս են վռնդվում մեծ քանակությամբ տաղանդաոր երիտասարդներ, ում կարիքը հասարակությունը շատ ունի: Միտքս կենտրոնացել է այն բանի վրա, որ մենք երկրի ներսում ավելի շատ անգրագետ կնոպկա սեղմող չոբանների անթիվ, աննպատակ կարիքն ունենք: Սերնդե սերունդ փոխանցող իրականություն ունենք`«Գնա մեռի, արի սիրեմ»:
Ես Վահրամին չեմ գլոբալացում, չնայած նկատեք, որ կարիքը կա, նրա չլինելուց հետո,արձանն էլ կդնեն, բազմաթիվ ստեղծագործություններն էլ նկատի կունենան, ինչու ոչ, նաև դրանով սերունդներ կդաստիարակեն: Կարծում եմ ճիշտ ժամանակն է սթափվելու գահակալներ, արվեստագետներն են վերջապես երկրի դեմքը…նրանք են մեր երկրի ապագան, թե երկրի ներսում, թե դրսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել