Lurer.com–ը գրում է.
Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Mistral դասի նավը Եմենից տարհանել է տարբեր երկրների 44 քաղաքացիների: Այդ մասին շաբաթ օրը հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը` փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ գործողությունը տևել է 1.5 ժամ: Հեռանալով Եմենի ափից` ֆրանսիական ռազմանավը շարժվել է Ջիբութի ուղղությամբ, որտեղ էլ առաջիկա օրերին կգտնվեն տարհանվածները:
Պաշտպանության նախարարության տվյալներով` Ֆրանսիայի ռազմածովային ուժերը և օդուժը, որոնք ավելի վաղ գործել են Հնդկական օվկիանոսի ջրային տարածքում, բերվել են օպերատիվ պատրաստվածության:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=180179&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



