Lurer.com-ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ոչնչացրել է հնագույն պարթևական Խաթրա քաղաքը, որը գտնվում է ժամանակակից Իրաքի հյուսիսում. տեղեկացնում է Associated Press-ը:
Զինյալները ավերել են հնագույն արձանները, մշակութային այլ նմուշներ, որոնք տեղակայված են եղել պատմական հուշարձանի տարածքում:
Քաղաքն ավերելու համար նրանք ծանր մուրճեր ու զինտեխնիկա են օգտագործել, ապա բուլդոզերով հողին են հավասարեցրել հնագույն քաղաքի մնացորդները:
Համարվում էր, որ զինյալները քաղաքն ավերել են դեռևս մարտի սկզբին, սակայն վերջին շինություններն ավերվել են հենց ապրիլի սկզբին:
Քաղաքը ներառված է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ յուրօրինակ ճարտարապետության համար, որոնք իրենց մեջ ներառում էին հելլենիստական տարրեր և հին հռոմեական ավանդույթներ:



