FAraratnews.am-ը գրում է.

Ուկրաինայում հրադադարի ռեժիմը խախտում են երկու հակամարտող կողմերը։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքերով՝ ներկա պահին քննարկվում է հակամարտության գոտուց 100 մմ-ից ցածր տրամաչափի զենքերը հետ քաշելու ուղղությամբ։

Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը Մինսկի համաձայնությունը չեղյալ հայտարարելու պատճառ չի հանդիսանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել