Պարզվում է՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի քաղաքական ռոմանտիկան անսահման է իր դրսևորումների և շոշափվող «ոլորտների» մեջ՝ անձնական-կենցաղայինից մինչև միջազգային խրթին հարաբերություններ ու վերջինիս շրջանակներում Հայ Դատի կրքոտ պաշտպանություն:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նոր նախագիծ է ներկայացրել «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»: Նա նաև խնդրել է մեկ տարով հետաձգել նախագիծը:
Զարուհի Փոստանջյանը նաև ասել է, որ մենք պետք է վիճարկենք Մոսկվայի, Կարսի պայմանագիրը, որը մեզ արգելում է ունենալ դեպի ծով ելք և ունենալ հնարավորություն քաղաքակիրթ աշխարհի հետ ճանապարհներ ունենալու:
Կարծում եմ, որ թեկուզ այս նախագծի մասին միայն լուրը, չնայած նրան, որ նախագծի հեղինակ պատգամավորը խնդրել է այն մեկ տարով հետաձգել, այնուամենայնիվ, «փակուղի» է նախատեսում մեր դարավոր թշնամի պետության քաղաքական շրջանակների համար:
Ախր չէ՞ որ նախագծի հեղինակը Զարուհին է, այն էլ ԱՄՆ-ում լուրջ պատրաստվածություն ստանալուց հետո բոլորովին թարմ ուժերով:
Մնում է հուսալ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին կլինի այն մեծ «տեղատվությունը» հարևան Թուրքիայի և առավել ևս ԱՄՆ-ի քաղաքական էլիտաների բարձրագույն ներկայացուցիչների կողմից, քանի որ ի վերջո գտնվեց մեկը Հայ ազգային 100-ամյա իրականության մեջ, ով համարձակություն ունեցավ արտահայտելու ողջ մի ժողովրդի շուրջ 100-ամյա ազգային իղձերն ու նպատակները և առավել ևս, որ արտահայտողը Զարուհին է:
Սիրում է Զարուհին Հայ դատը։
Նրա մասին Զարուհուն
Պատմել է երևի Հակոբյան Ռուբիկը,
Ցույց է տվել նրան
Քարտեզը ծովից-ծով Հայաստանի:))))))))
Դե ի՞նչ, խնդալու կամ լալու պատճառ կարծեմ չիք:
Ողջույն նոր «ոլորտում» ինքնակայանալու, ինքնադրսևորվելու փորձեր անող կուսակցությանը, հաղթանակ գործին Զարուհու:)))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/801645093260021?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել