Հայաստանի ազատագրության հայոց գաղտնի բանակը` ԱՍԱԼԱ-ն, ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որով սպառնալիքներ է ներկայացրել առ այն, որ եթե ս.թ. ապրիլի 24-ին տեղի ունենա Գալիպոլիի ճակատամարտին նվիրված տոնախմբություն, ապա ԱՍԱԼԱ-ն կքննարկի Թուրքիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու տարբերակը:
Կարծում եմ, որ այս քայլը դիվանագիտական առումով, մեղմ ասած, ողջունելի չէ: Եթե հետհայացք կատարենք անցյալի պատմությանը, թե ինչպիսի ձեռքբերումներ ենք ունեցել ԱՍԱԼԱ-ի ողջ պատմության ընթացքում իրականացված բազմաթիվ ռազմական գործողությունների արդյունքում, ապա, ամենևին չթերագնահատելով ԱՍԱԼԱ-ն և նրա բազմաթիվ նվիրյալ նահատակների վաստակը, միարժեքորեն կարելի է պնդել, որ համանման գործողություններով, առավել ևս այսօր, երբ Հայաստանը միջազգային հարթակում մեծաթիվ դիվանագիտական խնդիրներ ունի, այդ թվում` Հայոց ցեղասպանության խնդիրը, նման մոտեցումներն անընդունելի են, հետևաբար խիստ անհրաժեշտ է անցյալից դասեր քաղել և չկրկնել անցյալի սխալները...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել