Newsline.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքի  փոքրիկ բնակչին` Ալինային հասկի ցեղատեսակի շան ձագ է նվիրել:

Gazeta.ru-ն հղում անելով Կոպեյսկ  քաղաքի թաղամասային մամլո ծառայությանը տեղեկացնում է, որ հասկի ցեղատեսակի շուն ունենալու խնդրանքով երեխաները դիմել են նախագահի վարչակազմին. «Երբ Վլադիմիր Պուտինը  Տոբոլսկի դպրոցահասակին լաբրադոր նվիրեց, Ալինան նունպես ցանկացավ ընտանի կենդանի ունենալ: Ավագ քրոջ հետ  նա նախագահի վարչակազմին նամակ է գրել` իրեն հասկի ցեղատեսակի շնիկ նվիրելու խնդրանքով: Երեխաներն այդ ամենն արել են մայրիկից թաքուն»:

Նշվում է, որ Ալինան փոքր եղբոր հետ միասին ստացել է իր երազած շնիկին.«Մենք ողջ գիշեր չեն քնել, այնպես էինք սպասում մեր շնիկին», - ասել են երեխաները:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Մուրմանսկի շրաջնի 10-ամյա երեխային էր շնիկ նվիրել:

Բացի այդ, Ռուսաստանի նախագահը հայտնի է նաև իր յուրօրինակ ընծաներով, որոնք նվիրել է տարբեր երկրների առաջնորդներին ու ներկայացուցիչներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել