Ով որ մտածում ա, որ իշխանափոխությամբ Հայաստանում լուրջ բան ա փոխվելու, մեղմ ասած սխալվում ա:
Երկրի բարեկեցիկ կյանք կարելի է ապահովել ցանկացած իշխանության պայմաններում՝ միայն նրան թույլ չտալով, որ սխալներ գործի:
Իսկ էսօրվա ընդդիմության գործելաոճն անընդհատ ստիպում է իշխանությանը սխալներ գործել ու օր օրի ավելի խորը դարձնել քայքայումն ու ավելի ամուր հենարաններ գտնել աթոռին անսասան մնալու համար:
Ընդդիմությունն ինչքան ուզում է Արևմուտքից գրանտ ստանա, իշխանությունը միշտ կարող է ցանկության դեպքում արտաքին քաղաքականության մեջ նենց քայլեր անել, որոնք շահավետ կլինեն անգամ ընդդիմությանը գրանտ տվողներին:
Հիմա հերիք ա Իրանի հետ նոր տարանցիկ գազային պայմանագիր, ու ի չիք են դառնում ընդդիմության բոլոր էնտուզիաստ կամ 3 կոպեկով լացող ջանքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել