Աշխարհի միակ բռնապետը ԱՄՆ-ն է. ԼուկաշենկոYerkir.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ-ն անվանել է աշխարհի միակ բռնապետ: Լուկաշենկոն նման միտք է արտահայտել Bloomberg-ին տված հարցազրույցում:   «Ոչ մի բռնապետ, բացի ԱՄՆ-ից, այսօր աշխարհում չկա»,- ասել է Լուկաշենկոն:

Պատասխանելով Bloomberg-ի հարցին՝ արդյոք Բելառուսի նախագահը բռնապետ է համարում նաեւ Ռուսաստանին, Լուկաշենկոն ասել է. «Ոչ մեկ աշխարհում դեռ չունի այնպիսի ռեսուրսներ, ինչպիսին ԱՄՆ-ը: Ռուսաստանը համեմատաբար ավելի թույլ է, դրա համար էլ նա ավելի քիչ բռնապետ է, քան ԱՄՆ-ը»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել