Պուտինն իսկապես  հիվանդ է. The TimesYerkir.am-ը գրում է.

Բրիտանական The Times պարբերականը հայտարարել է, որ ճիշտ են այն տեղեկությունները, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիվանդ է: Պարբերականը հղում է անում իր անանուն աղբյուրներին, ավելի կոնկրետ ԱՄՆ պաշտոնաթող որոշ գեներալներին՝ նշելով, որ նրանց այդ լուրը հայտնել են ռուսական զինվորական շրջանակներից ու հատուկ ծառայություններից:

Ինչպես պատմել է ռուս եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնաթող զինվորականների «Էլբա» խմբի գաղտնի հանդիպման մասնակիցներից մեկը, խմբի անդամներից մեկը իրենց պատմել է, որ Ռուսաստանի նախագահը հիվանդ է, ինչով էլ պայմանավորված է նրա կարճատեւ «անհետացումը» մարտի սկզբին:

Անանուն աղբյուրը հավաստիացրել է, որ ռուսական քաղաքական մշակույթը բավականաչափ զարգացած չէ, որպեսզի ունակ լինի ընդունել առաջնորդի որեւէ թուլություն եւ անգամ հիվանդություն:   Նշվում է նաեւ, որ Պուտինը չէր կարող բարձրաձայնել իր հիվանդության մասին՝ վախենալով վնասել ի ր հանրայիյն կերպարին:   Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ծիծաղելի էր համարել Պուտինի հիվանդության մասին լուրերը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել