Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պարսից ծոցի արաբական երկրների նախագահներին հրավիրել է Քեմփ Դևիդի իր նստավայր, ուր քննարկվելու է Մերձավոր Արևելքի անվտանգության հարցը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
«Այս գարնանը ես Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քուվեյթի, Կատարի և Բահրեյնի ղեկավարներին հրավիրել եմ Քեմփ Դևիդ, որպեսզի քննարկեմ համագործակցության ամրապնդման հարցն անվտանգության ոլորտում՝ լուծելու բազմաթիվ հակամարտություններ, որոնք այդքան դժվարություններ և անկայունություն են առաջացրել մերձավոր Արևելքում», – ասել է Օբաման։
Հիշեցնենք, որ Պարսից ծովի երկրները մյուս դաշնակիցների հետ միասին ձևավորել են կոալիցիա, որի նապատկն է պայքարել Եմենում ապստամբների հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



