1in.am–ը գրում է.

1025786625

Երկու կանայք, ովքեր պլանավորել էին Նյու Յորքում ռումբ պայթեցնել, մեգապոլիսում ձերբակալվել են հինգշաբթի օրը, հաղորդում է ABC News-ի կայքը: ԱՄՆ-ի իշխանությունները կասկածում ե, որ ձերբակալվածները ենթարկվել են ԴԱԻՇ խմբավորման քարոզչական մշակմանը, գրում է RIA Novosti-ն:

ՀԴԲ-ի տեղեկատվության համաձայն, երկու կանայք՝ 20 և 30 տարեկան, փորձել են պայթուցիկ սարքավորում հավաքել, սակայն չի պարզաբանվում, արդյոք դա նրանց հաջողվել է, թե ոչ:

Հաղորդվում է նաև, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հետ կապերի կասկածանքով ձերբակալությունների թիվն ավելացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել