Lurer.com–ը գրում է.
«Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորումը ստանձնել է Քենիայի հյուսիսում գտնվող համալսարանի վրա հարձակման պատասխանատվությունը: Ինչպես հաղորդել է «News24» Հարավաֆրիկյան լրատվական կայքը` համալսարանական քաղաքի տարածքում ոստիկանությունը պատանդների ազատ արձակման գործողություն է իրականացնում:
Մոտ 50 ուսանողներ կարողացել են լքել համալսարանը, պատանդ է մնում մոտ 400 մարդ: Ոստիկանության և 4-ից 5 ահաբեկիչների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի:
Անվտանգության ուժերը ազատագրել են ուսանողական չորս հանրակացարաններից երեքը. իսլամիստները պատանդների հետ շարունակում են մնալ դրանցից մեկում:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=179834&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



