Նախորդ տարի Ադրբեջանում կատարված օրենքի փոփոխության արդյունքում լուրջ վնասներ են հասցվել վրացի ավտոներկրողներին, ովքեր ֆինանսական զգալի կորուստներ են կրել:
Նախորդ տարվա օգոստոսի 16-ից Ադրբեջանը սահմանափակել էր Վրաստանից իր տարածք մինչև 2005 թվականի արտադրության ավտոմեքենաների ներկրումը: Վրաստանին ուղղված այդ օրենքը գործում է մինչ այժմ:
Բացի նշվածից, տվյալ փոփոխության համաձայն, ոչ միայն ավտոարտահանողներն իրավունք չունեն, այսօր արդեն, մինչև 2006 ավտոմեքենաները ներմուծել Ադրբեջան, այլ այցելուն իր հին մեքենայով չի կարող մուտք գործել ադրբեջանական տարածք կամ էլ խոշոր գումարային գրավ պետք է ի պահ տա ադրբեջանական սահմանակետում՝ Վրաստան վերադառնալուց այն հետ ստանալու իրավունքով:
Փաստ է, որ սա լուրջ հարված է ոչ միայն վրացական ավտոշուկայի, այլ նաև վրացի քաղաքացիների համար, ովքեր ակտիվ շփումների մեջ են Ադրբեջանի հետ և պարբերաբար այցելում են Ադրբեջան, և այդ մասին խոսում են և նշված իրողության հետ չեն հարմարվում հատկապես վրացի ավտոներկրողները, ովքեր որպես իրենց բիզնեսի պահպանման միակ գրավականը նշում են հայաստանցի ավտոգնորդների գործունեությունն ավտոշուկայում: Այդ նույն ժամանակ վրացի ավտովաճառողները դժգոհ են, որ հայ գնորդն, իր հերթին, ցանկանում է մեքենան գնել նվազագույն գնով:
Հ.Գ. Ասա, բա ի՞նչ էիք ուզում: Իրենք էլ իրենց «օգուտը պետք է տեսնեն»: