Tert.am–ը գրում է.
«Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ամուսնացել է Գերմանիայի քաղաքացուհի երիտասարդ կնոջ հետ: Այս մասին հայտնում է «Գազետան»` վկայակոչելով «Ալ-Սումարիյյա» հեռուստաընկերությանը:
Ըստ արաբական լրատվամիջոցի` Ալ-Բաղդադիի կինը Իրաք է եկել Սիրիայի տարածքով, ամուսնությունը ձևակերպվել է Մոսուլում՝ գաղտնիության պայմաններում:
Իսլամիստների առաջնորդի կինը ներկայում զբաղվում է ահաբեկիչների կողմն անցած կանանց կենցաղի կազմակերպչական հարցերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



