Fact.am-ը գրում է․
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պլանավորում է այցելել Ադրբեջան։ Այս մասին այսօր հայտնել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն։
Հաղորդում է ադրբեջանական «Հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության տեղեկատվական-վերլուծական կայքը:
Դեսպանի խոսքերով այցի նպատակն է երկու երկրների համագործակցության ամրապնդումը։ Միևնույն ժամանակ դեսպանն նշեց, որ այցի հստակ ժամանակահատված դեռ որոշված չէ, սակայն այցն լինելու է այս տարի։
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/53761
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել