Ես լիքը բան չեմ հասկանում։ Օրինակ, հենց նոր իմացա, որ Հայաստան Պակիստանից բանջարեղեն ա ներմուծվում։ Լավ, ջհանդամը, թե Թուրքիայից էլ ա ապրանք գալիս։ Շուն-գել` հարևան են, ու արդեն սովորել ենք էն մտքին, որ բոյկոտենք-չբոյկոտենք` այլընտրանք համարյա չունենք (ցավոք)։ Բայց Պակիստանն ի՞նչ մեղքս ա, ախր։ Հերիք չի տոննաներով գոմշամիս էին բերում ու դրա վրա փող սարքում, հիմա էլ պարզվեց, որ էդ անասուն երկրից լոլիկանման ինչ-որ բաներ էլ են գալիս Հայաստան։ Ես ներկրողների հետ գործ չունեմ, քարն իրենց գլուխը։ Իմ խնդիրը պետությունն ա։ Նույնիսկ էն մասին չեմ խոսում, որ պիտի դեգեներատ լինես կարծելու համար, որ Պակիստանից կարելի ա էժան, բայց որակյալ բանջարեղեն ներկրել։ Խնդիրն էն ա, որ Պակիստանն առ այսօր չի ճանաչել Հայաստանի անկախությունը և հրաժարվում ա ընդունել Հայաստանի գոյությունն ինքնին։ Իսկ մենակ սա արդյո՞ք բավարար չէ, որ Հայաստանն արգելի Պակիստանից նույնիսկ լուցկու չոփ ներկրել։ Թե՞ ես ինչ-որ բան խառնում եմ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/998612393496188
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել