Interpress.am-ը գրում է․
Ֆրեզնոյի շրջանի ղեկավար Անդրեաս Բորգեասը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք ընտրություններին կմասնակցի որպես քաղաքական դիտորդ: Թուրքիայի և Ադրբեջանի հետ հակամարտության պայմաններում հայաբնակ Լեռնային Ղարաբաղն ընտրություններ է անցկացնում՝ ազգային անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար:
Հայաստանի և Ադրբեջանի միջև ընկած Լեռնային Ղարաբաղը պատմանակորեն ղեկավարել է Հայաստանը՝ մինչև որ Խորհրդային Միության փլուզումից հետո այս տարածքը անցել է Ադրբեջանի իշխանության տակ: Այս երկու երկրները մինչև օրս պայքարում են այս տարածքի նկատմամբ վերահսկողության համար:
Բորգեասը Ղարաբաղում կլինի ապրիլի 25-ից մինչև մայիսի 5-ը: Նա և ԱՄՆ-ից ևս 2 հոգի այն մարդկանց թվում են, ովքեր հրավիրվել են գնահատելու Լեռնային Ղարաբաղի ընտրությունների գործընթացը՝ ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին համապատասխան: Նրանք, այլ պետությունների՝ Մեքսիկայի, Արգենտինայի և Կանադայի ներկայացուցիչների հետ կհետևեն քվեաթերթիկների տրամադրման և հաշվելու գործընթացին, կուսումնասիրեն ընտրատարածքը և կհամոզվեն, որ ընտրություններն ազատ և արդար են:
«Ամերիկայում մենք այս գործընթացը ընկալում ենք որպես սովորական երևույթ, որը մեր էության մի մասն է, սակայն աշխարհի այլ տարածքներում մարդիկ հարկարդված են պայքարել և համառության միջոցով այս գործընթացը իրականություն դարձնել»,- ասել է նա:
Վաշինգտոնում ԼՂ դեսպանը Բորգեասին ներկայացրել է որպես միջազգային իրավունքի ոլորտում մասնագիտացող ընտրված պաշտոնյա, որը իրավունք է դասավանդում Սան-Խոակին իրավաբանական քոլեջում:
Պաշտոնական հրավերի նամակում Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումից հետո մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են արդեն 6-րդ անգամ, և Ղարաբաղի քաղաքացիները կօգտվեն իրենց ընտրելու իրավունքից:
«Մենք այս ընտրությունները դիտարկում ենք որպես ևս մի հնարավորություն՝ հաստատելու ԼՂ ժողովրդի հաստատակամությունը ունիվերսալ ազատությունների վերաբերյալ, հետևաբար և մեծ ուշադրություն է դարձվում միջազգային դիտորդական առաքելությանը»,- գրում է Ղուլյանը,-«այսպիսով, Ազգային ժողովի անունից ես հրավիրում են ձեզ՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք ընտրություններին»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն այս ընտրություններն անվանել է «ապօրինի» և «միջազգային իրավունքի խախտման դրսևորում»:
Բորգեասը նշել է, որ իր այցը տեղացի հայերի համար հպարտանալու առիթ է: Նրա կինը հայ է, ում տատը Հայոց Ցեղասպանության վերապրածներից է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ