Sports.am-ը գրում է․
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող եւ ավագ Ռաուլ Գոնսալեսը չի մոռանում իր հարազատ ակումբի մասին: Լեգենդար հարձակվողը հարցազրույց է տվել So Foot ու Panenka ամսագրերին՝ պատմելով «Նյու Յորք Կոսմոս» ակումբում հայտվելու, «Ռեալում» հանդես գալու եւ այնտեղից հեռանալու մասին:
«Բնականաբար, ես ցանկանում էի շարունակել խաղալ: Իսկ «Կոսմոսն» ինձ հենց այդպիսի առաջարկություն արեց: Ծանոթ եմ նրա պատմությանը եւ գիտեմ, որ այդ ակումբում հանդես են եկել այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Պելեն, Բեկենբաուերը, Լուիս Ալբերտոն եւ Կինալյան: Նախքան պայմանագիր կնքելը երկար ժամանակ շփվում էի ակումբի մարզիչ Ջովանի Սավերեզեի հետ: «Կոսմոսն» ինձ առաջարկեց նաեւ մարզել ակադեմիայի երիտասարդ խաղացողներին, ինչի արդյունքում էլ վերջնական որոշում կայացրեցի: Ես եւ կինս միմյանց խոստացել էինք, որ մի օր կտեղափոխվենք ապրելու ԱՄՆ-ում, եւ «Կոսմոսի» առաջարկը ճիշտ ժամանակին էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ