1. Գագիկ Ծառուկյանն է Ալֆան և Օմեգան, Ակիզբը և Վերջը, Արևն ու Լուսինը:
2.ԲՀԿ-ն ունի անքակտելի ու անթերի գաղափարական հենք, որի անունն է Գագիկ Ծառուկյան:
3.ԲՀԿ-ի մասին ասված ցանկացած վատ բան զրպարտություն է, իսկ ցանկացած կծու խոսք՝ քաղաքական պատվեր:
4.Հմայակ Հովհաննիսյանը հեչ լավ մարդ չէ:
5.Գագիկ Ծառուկյանից հետո մոլորակի ամենախելացի, ամենակրթված ու ամենասեքսուալ տղամարդը ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն է, ով երբեք, լսո՞ւմ եք, երբեք ճամբարափոխ չի եղել:
6.Հայաստանում միակ բարգավաճող բանը սպորտն է: Սպորտային բոլոր հաջողությունների գլխավոր գրավականը Գագիկ Ծառուկյանն է, իսկ անհաջողություններինը՝ մարզիկներն ու ՆԱԽԱՆՁՆԵՐԸ:
7.Անդրանիկ Թևանյանը քաղաքական լուրջ վերլուծաբան է:
8.Բոլոր օլիգարխները օլիգարխ են, իսկ նրանցից մեկը՝ մեծ բարերար:
9.ԲՀԿ-ն իրոք 500.000 ընտրող ունի
10.Աշխարհում ամենահարգի դիպլոմը Ֆիզկուլտ ինսիտուտի կապույտ դիպլոմն է: