Նոր BlogNews-ն էի նայում, մի հատ գեղեցիկ աղջկա ֆոտոշարք տեսա, ասեցի մտնեմ, տեսնեմ՝ ով ա, ինչ ա։ Տենց մի քիչ նայեցի ու նոր գլխի ընկա, որ էդ Լիլիթ Հարոյանն իրականում Ֆուլ Հաուսի միջի նոր աղջիկն ա, իսկ ես միանգամից չէի էլ ճանաչել...
Չճանաչելուս համար էլ ես չեմ մեղավոր, այլ Ֆուլ Հաուսի՝ կոստյումների ու իմիջի գծով պատասխանատուն։ Այ տնաշեններ, էս կուկլա ջահել երեխու արտաքինին ի՞նչ ա եղել, որ գնացել եք, էդ պարիկն եք ճարել, որով Լիլիթը մի 7-10 տարի ավելի մեծ ա երևում ու 90-ականների այս «լվիցա» ոճի սանրվածքով անգամ էն մեր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ա սկսում նմանվել։
Ջահել, սիրուն աղջիկ ա, ինչ մի դրել, ֆանտազիաներիդ զոռ եք տվել ու ապաշքյարա կեղծամ եք հագցնում։ Թողեք՝ թող իր բնական տեսքով շոուի մեջ երևա էլի։ Հեչ պարտադիր չի ամեն դերասանի արտաքին տեսքի մեջ ձեր «շտրիխը» մտցնել, որովհետ երբեմն «ոնց կա»-ն շատ ավելի գրավիչ ա։ Հատկապես՝ մազերի մասով։