Tert.am–ը գրում է.

Հունաստանի ներքին գործերի նախարար Նիկոս Վուտնիցը հայտարարել է, որ իր երկիրը բաց կթողնի Արժույթի միջազգային հիմնադրամի պարքի վճարումը, որը նախատեսված է ապրիլի 9-ին, եթե արտասահմանից հավելյալ միջոցներ չստանա: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` այս մասին նախարարն ասել է Spiegel-ին տված հարցազրույցում:

Նախարարի խոսքով` Աթենքին միայն կես ամսվա գումար է մնացել, սակայն առաջնային վճարումների թվում են լինելու աշխատավարձերն ու կենսաթոշակները, և ոչ թե պարտքերը:
Վուտցիսը հավելել է, որ Հունաստանը կպահանջի իրեն տրամադրել 1.9  մլրդ դոլար, որոնք նախատեսվում  էին ընթացիկ ֆինօգնության ծրագրով, սակայն հետաձգվել են  կողմերի միջև բանակցությունների անորոշության պատճառով:

Այժմ Հունաստանը և վարկատուները նախկինի պես չեն կարողանում համաձայնության գալ երկրին նոր օգնության ծրագիր տրամադրելու հարցում, որն անհրաժեշտ է Աթենքը դեֆոլտից փրկելու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել