Այսօր կեսօրին զինված հարձակում է կատարվել Ստամբուլի անվտանգության գլխավոր տնօրինության վարչության շենքի դեմ: Ինքնաձիգից կրակահերթ է բացվել ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ: Ոստիկանության կողմից պատասխան կրակի հետևանքով հարձակումն իրականացնողներից մեկը սպանվել է, մյուսը՝ վիրավորվել: Կա նաև մեկ վիրավոր ոստիկան: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հարձակումն իրականացրած և սպանված կինը եղել է Հեղափոխական ժողովրդական ազատագրության կուսակցություն-ճակատի (DHKP-C) անդամ: Ավելի ուշ արդեն հարձակման պատասխանատվությունն ստանձնեց այդ կազմակերպությունը, որը երկու օր առաջ պատանդ էր վերցրել դատախազ Ա. Քիրազին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/922469084438999?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել