Երեկվանից մեկնարկած հանրային հետաքրքրությունն իմ և ընկերներիս վերջին համեստ երաժշտական գործունեության հանդեպ չի դադարում:
Անչափ շնորհակալ եմ բոլոր ջերմ խոսքերի, հավանության, աջակցության, սպասումների և անկեղծության համար:
Հնչեցին նաև եզակի քննադատական կարծիքներ (ըմբռնումով եմ մոտենում` իմ դեպքում դրանք անխուսափելի են):
Անկեղծորեն ցանկանում եմ, որ ինձ միշտ քննադատեն ստեղծարար գործունեության և պրպտուն կենսակերպի համար:
Քննադատներին խնդրում եմ միայն չփորձել իմ փոխարեն որոշել, թե ես ինչ պետք է զգամ, ինչպես մտածեմ, ազատ ժամանակ ինչով պետք է զբաղվեմ: Բացի նրանից, որ դա իմ կյանքն է, իմ ազատությունն ու իմ հոգին, ես նաև ձեզանից լավ գիտեմ, թե ինչպես եմ կազմակերպում իմ առօրյան:
Իսկ ստեղծագործական խմբին այս հանրային ջերմությունը միայն ստիպում է այս վերջին օրերին ավելի լավ աշխատել, որպեսզի մեր նվերը Կանանց միամսյակի կապակցությամբ գնահատվի ոչ միայն ըստ փաստի, այլ նաև` ըստ բովանդակության և որակի:
Մնաց 6 օր...



