11130664_662363400558937_137926117_nGalaTV.am-ը գրում է.

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաեւը հայտարարել է, որ սպանության ժամանակ ինքը գտնվել է քաղաքի այլ շրջանում: Նա պնդել է, որ ունի վկաներ եւ ալիբի,- տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դադաեւը դատական նիստի ժամանակ հայտնել է, որ ճնշման տակ է խոստովանական ցուցմունքներ տվել: «Ես ցուցմունք եմ տվել ճնշման տակ: Սպառնում էին ինձ եւ իմ ընկերոջը: Այդ պատճառով ես համագործակցեցի»,-նշել է կասկածյալը:

Քննիչներն իրենց հերթին հայտնել են, որ բացի Դադաեւի խոստովանական ցուցմունքներից, կան նրա՝ հանցագործությանն առնչություն ունենալու մի շարք ապացույցներ եւ վկայություններ:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Բասմանյան դատարանը մարտի 8-ին կալանավորել էր Զաուր Դադաեւին, ով մեղադրվում է Բորիս Նեմցովի սպանության մեջ: Նա ընդունել էր իր մեղքը սպանությանը մասնակցություն ունենալու մեջ, եւ կալանավորվել էր մինչեւ ապրիլի 28-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել