«Նորմալ տղամարդիկ այսօր շատ քիչ են». Ջուսն իրեն արժանի տղամարդ է փնտրումLife.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Ջուսը Life.panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մարտի 21-ին  կայացած «21TV»-ի  մրցանակաբաշխությանը իրեն չեն հրավիրել՝ պատճառաբանելով, որ նրա 2014թ-ի գործունեությունը չի համապատասխանում մրցանակաբաշխությանը մասնակցելու համար անհրաժեշտ չափորոշիչներին, ինչի հետ, սակայն, երգչուհին համաձայն չէ: «Ինձ ասացին, որ ես չունեմ 2 տեսահոլովակ և դրանց դիտումները չունեն անհրաժեշտ քանակը, բայց երևի «21TV» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանը մոռացել էր, որ ես 2014-ին նկարահանել էի երկու տեսահոլովակ ու դրանց դիտումները իրենց պահանջներից երկու անգամ ավելի էին, պարզապես չարակամ մարդկանց ձեռքով յութուբյան իմ պաշտոնական էջից ջնջվել էին և, բնականաբար,  նախկին դիտումները տեսնել այլեւս հնարավոր չէր»,-նշեց Ջուսը՝ հավելելով, որ մրցանակաբաշխությանը չմասնակցելու համար նա չի սրտնեղում:

«Ես «21TV» հեռուստաընկերության հետ ունեմ լավ հարաբերություններ ու չեմ նեղվում, որ հրավիրվածների ցուցակում ես չկայի, քանի որ ինձ համար Հայաստանում դեռ արժեք ունեցող մրցանակ չկա, ինձ համար արժեքավոր է օրինակ «Grammy» մրցանակաբաշխությունը, իսկ Հայաստանում ինձ համար գին կունենա երկրի նախագահի կողմից ընձեռնված մրցանակը, օրինակ` ես ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից տրված պատվոգիր, որը ինձ համար շատ արժեքավոր է»,-ասաց երգչուհին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել