karl_lagerfeld_choupetteAraratnews.am-ը գրում է.

Հայտնի մոդելավորող Կարլ լագերֆելդի կատուն՝ Շուպետը 2014 թվականին վասկել է 3 մլն եվրո։ Այս մասին Լագերֆելդն ասել է The New York Magazine ամսագրին տված հարցազրույցում։

Անցած տարի Շուպետը մասնակցել է գովազդային երկու արշավի։ Նա գովազդել է Opel Corsa ավտոմեքնան և ճապոնական Shu Uemura կոսմետիկական ապրանքանիշը։ Անցած տարի նաև լույս է տեսել «Շուպետ՝ նորաձև կատվի բարձր թռիչքով անձնական կյանքը» գիրքը, որը նվիրված է Լագերֆելդի կատվին։

Բիրմայական կատուն Լագերֆելդի տանը հայտնվել է 2012 թվականին։ Շուպետին Լագերֆելդի տուն էր բերել նրա ընկերներից մեկը՝ արձակուրդներին խնամելու համար։ Սակայն կարճ ժամանակում Լագերֆելդը շատ է սիրել կատվին և խնդրել է նրան թողնել իրեն։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել