Newmag.am-ը գրում է.
Ամիսներ շարունակ ամենաթեժ լուրերը երգչուհի Աիդա Սարգսյանի անվան շուրջ են:
Ամուսնալուծվող հայ հայտնիներն օրեցօր շատանում են. աստղաամուսնալուծվածների անվանական քարտեզի վրա հիմա կարելի է շատերի անունները գրել: Թե ինչու և ինչպես, նրանց անձնական հարցերն են. մենք պարզապես կներկայացնենք նրանց, ովքեր կա՛մ դեռ միայնակ են ու փնտրում են իրենց երկրորդ կեսին, կա՛մ էլ կրկին են փորձել:
Ամիսներ շարունակ ամենաթեժ լուրերը երգչուհի Աիդա Սարգսյանի անվան շուրջ են: Ամեն կերպ երգչուհին հրաժարվում ու բացառում էր իր ամուսնալուծության մասին լուրերը: Համենայն դեպս, երգչուհուն մոտ կանգնած մեր հավաստի աղբյուրները հաստատում են նրա ամուսնալուծության մասին լուրերն ու հավելում, որ երգչուհին հիմա ապրում է իր մայրիկի հետ և միայնակ մեծացնում դստերը:
Ամուսնալուծված «հնաբնակներից» է հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը, որն այդպես էլ Իրինա Դանիելյանի հետ մի բարձի չծերացավ: Այս ընտանեկան զույգն ունի մեկ որդի` Հրանտը կամ Հայկը (նրան բոլորն այսպես են դիմում): Իսկ դերասան Հրանտ Թոխատյանն իր կյանքը երկրորդ անգամ կապեց կրկին դերասանուհու հետ, այս անգամ՝ Լուիզա Ներիսիսյանի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ





