n_80440_11in.am-ը գրում է.

Ստամբուլի արվարձանում գտնվող Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակ են ներխուժել երկու զինված անձինք։ Այս մասին հայտնում է Dogan գործակալությունը։ Հաղորդվում է, որ ոստիկանությունը փակել է շենքի մոտ գտնվող ճանապարհը։ Մանրամասներ չեն հաղորդվում։

Տեղի հեռուստատեսության հաղոդմամբ՝ զինված անձ է ներխուժել Ստամբուլի Քարթալ շրջանի իշխող կուսակցության գրասենյակ։ Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է չարագործին։ Իրավախախտի գործունեության շարժառիթների մասին դեռևս չի հաղոդվում։ Նշվում է, որ նա այս առավոտ մտել էր գրասենյակ, դուրս վռնդել բոլոր աշխատողներին և փակվել այնտեղ։ Նա կոտրել էր 7-հարկանի շենքի վերևի հարկի պատուհաններն ու այնտեղից կարմիր դրոշ կախել՝ աստղերի, մահիկի և յաթաղանի պատկերով։ Նա պարբերաբար դուրս է նայել պատուհանից և ինչ-որ բան գոռացել ներքևում գտնվող ոստիկաններին ու անցորդներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել