pic_dd783ef73b1b8aa1efb0522f65865a86Գիտնականներն առաջին անգամ հաշվարկել են բեղմնավորումից մինչև ծնունդ արական և իգական էմբրիոնների հարաբերակցությունը: Ուսումնասիրության արդյունքները ներկայացված են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Ուսումնասիրողներն ավելի քան մեկ միլիոն էմբրիոնի վերաբերյալ տվյալներ են հավաքել: Պարզվում է, որ բեղմնավորման ժամանակ արական էմբրիոնները նույնքան են, որքան իգականները: Հղիության առաջին եռամսյակում ավելի հաճախ արական էմբրիոններ են մահանում, սակայն արդեն 10-15 շաբաթականից հետո մեծանում է իգական էմբրիոնների մահացության թիվը, և արդյունքում 100 նորածին աղջկա դիմաց 102-105 տղա է ծնվում:

Ամերիկացի գիտնականների եզրահանգումները հերքում են «փխրուն տղամարդկանց» մասին հիպոթեզը, համաձայն որի՝ իգական էմբրիոնները բնությունն ավելի ուժեղ է ստեղծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել