Life.panorama.am-ը գրում է.

Երեխայի կենսաբանական մորը և հայրությունը ճանաչած անձին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
 
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայք-էջից, 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դուստրը, լինելով հղի և միջոցներ չունենալով երեխային պահելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել Շիրակի մարզի մեկ այլ բնակչի հետ, որ երեխայի ծնունդից հետո երեխային կհանձնի նրան՝ 1.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց: Երեխան ծնվել է սեպտեմբերի 18-ին, և պայմանավորվածության համաձայն՝ դուստրը երեխային հանձնել է նրան, սակայն վերջինս խոստացված գումարը չի վճարել։
 
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում կինը  հրաժարվել է իր տված հաղորդումից:
 
Կատարված նախաքննությամբ պարզվել է, Գյումրու 26-ամյա բնակչուհին, լինելով  հղի և չունենալով բավարար սոցիալական և նյութական պայմաններ՝ երեխայի լույս աշխարհ գալուց հետո նրան խնամելու համար, 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին հարևաններին և շրջապատի մարդկանց հայտնել է, որ ցանկանում է հղիությունը վաղաժամ ընդհատել, այլապես, ծննդաբերելուց հետո իր զավակին թողնելու է հիվանդանոցում կամ հանձնելու է մանկատուն:
 
Նրա այդ մտադրության մասին տեղեկացել է նաև հարևանուհիներից մեկը: Նա այդ մասին հայտնել է իր քրոջը և նրա ամուսնուն, ովքեր 20 տարվա ամուսիններ լինելով, երեխա չեն ունեցել: Ամուսինները հանդիպել են երեխայից հրաժարվել պատրաստվող հղի կնոջը և նրա մորը ու խնդրել վաղաժամ չընդհատել հղիությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երեխայի ծնվելուց հետո ամուսինները կվերցնեն նորածնին՝ պարտավորվելով  նրան պահել հարազատ զավակի նման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել