Ապրիլի 6-ը կլինի ոչ աշխատանքայինPanorama.am-ը գրում է.

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարության ո ր ո շմամբ` 2015 թվականի ապրիլի 6-ի աշխատանքային օրը կտեղափոխվի ապրիլի 11-ը` շաբաթ օրը:

Այս մասին որոշում ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 2-ին կառավարության նիստում:

Հիշեցնենք՝ վերջին տարիներին Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթին՝ ննջեցյալների հիշատակության օրը՝ մեռելոցը, հայտարարվել էր ոչ աշխատանքային: Այս տարի ապրիլի հինգին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հարության տոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել