794939771in.am-ը գրում է.

Յելի համալսարանի հետազոտողները պարզել են, որ սերունդը, որը մեծացել է համացանցին հեշտ հասանելիություն ունենալու ժամանակակից դարում, ունի սեփական կարողությունների նկատմամբ բարձր ինքնագնահատական:

Որոնողական համակարգի միջոցով գրեթե ցանկացած հարցի արագ պատասխան գտնելու հնարավորությունը նրանց մոլորության մեջ է գցում սեփական կրթության ու ինտելեկտի առումով: Նման հետազոտություն է անցկացրել American Psychological Association-ը:

Գիտնականները զարմացել են՝ ստանալով փորձի արդյունքները: Պարզվում է, որ մասնակիցները, որոնք համացանցում որոնել են անհրաժեշտ տեղեկություն, այն մոլորության մեջ են, թե համացանցի տվյալները իրենց սեփական գիտելիքների մասն են:

Հետազոտությանը մասնակցել է 302 մարդ: Նրանց բաժանել են երկու խմբի՝ տալով միևնույն հարցերը։ Այնուհետև առաջին խմբին թույլ են տվել պատասխանը որոնել համացանցում, երկրորդին տվել են պատրաստի պատասխանով տեքստ:

Նրանք, որոնք պատասխանը գտել են համացանցից, վստահ են եղել, որ գիտեն այդ հարցի վերաբերյալ ավելի շատ բան, քան դա իրականում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել