ca90c70f32d3596b1061c7ee51675aedShamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան 6 շենքի բակում կայանված Infiniti մակնիշի M 975 MP 77 համարանիշի ավտոմեքենայի թափքին դրված է սրբապատկերի նկար, ծաղիկներ, իսկ կողային հայելուց կախված է կանացի պայուսակ:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ՝ Փրկարար ծառայության պետի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը հաղորդվել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում օպերատիվ խումբը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում էր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ նշված ավտոմեքենան իր եղբորն է պատկանում և եղբայրն էլ բնակվում է նշված շենքում, իսկ թե ով, երբ և ինչու է մեքենայի վրա տեղադրել այդ ամենը, ասաց, որ իր համար զարմանալի է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել