Woman having a headache.Araratnews.am-ը գրում է.

Երբ անհասկանալի պատճառով ցավում է գլուխը  կամ էլ անառիթ նյարդային եք, քնկոտ   կամ էլ անքուն առանց առերևույթ պատճառի` հնարավոր է պարզապես եղանակային կախվածություն ունեք, որը կարելի է  նկարագրել նաև որպես մարդու օրգանիզմի հիվանդագին արձագանքը եղանակային երևույթներին: Տարբերում են  այդ  ռեակցիայի 3 աստիճան: Մարդու օրգանիզմի վրա ազդող եղանակային պատճառները կարող  են ակնհայտ լինել` ինչպիսիք են  ջերմաստիճանի տատանումները, տեղումներն ու խոնավությունը, մագնիսական դաշտի լարվածությունը, ռադիոակտիվությունը: Այդ գործոններից յուրաքանչյուրը կարող է այս կամ այն աստիճան ազդեցություն ունենալ ինքնազգացողության վրա: Եղանակի էական փոփոխությունների դեպքում մեր մարմնի պաշտպանական մեխանիզմը պետք է արագ ու ճշգրիտ գործընթացներ գործարկի` օրգանիզմի լավ ինքնազգացողության համար: Իսկ երբ հոգնած կամ էլ անառողջ օրգանիզմն է նման աշխատանք ձեռնարկում, ապա այդ պրոցեսների գործարկումը կարող է դանդաղել: Դա կհուշի, որ օրգանիզմում ինչ որ բան այնպես չէ: Իսկ եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունների դեպքում էլ առաջանում են հետևյալ ախտանշանները` գլխացավ, թուլություն, քնկոտություն ու ուժերի անկում: Դրանք` օրգանիզմի առանձնահատկություններից կախված, տարբեր կարող են լինել և  քրոնիկ հիվանդությունների սրացում  նույնպես կարող է առաջանալ:

Ըստ բժշկական տվյալների, եղանակային անկայունությանը վատ է արձագանքում բնակչության 70%-ը: Դա հատկապես տեղի է ունենում լրացուցիչ ծանրաբեռնվածության պայմաններում, ասենք` հոգեբանական սթրեսի ժամանակ, հիվանդությունից հետո վերականգնման փուլում, քրոնիկ հիվանդությունների դեպքում, հորմոնալ վերակառուցման շրջանում ու կլիմայափոխման պարագայում:

Հարմարվելու  գործընթացը հաճախ դանդաղում է անսովոր կլիմայի պայմաններում: Դրա համար, երբ  տվյալ տեղանքին ոչ բնորոշ կլիմայական փոփոխություններ են առաջանում, օրգանիզմը ստիպված է հարմարվել նոր արտաքին պայմաններին: Երբ մարդն առողջ է` հարմարվելու գործընթացը թեթև է ընթանում ու արագ` առանց հիվանդագին զգացումների:

Որոշ հետազոտությունների  համաձայն, եղանակային փոփոխություններին  սուր են արձագանքում խոցվող, անհավասարակշիռ հոգեկան ունեցող մարդիկ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել