Հերթական youtube-յան դեգերումներիս ընթացքում, պարզեցի, որ մեր իրական արժեքները վիրտուալ հարթակներում անտերության են մատնված: Այն դեպքում, երբ հենց այս գործերն ու կատարողներն են արժանի միլլիոնավոր դիտումներ ունենալու: Նրանք են մեր այցեքարտն աշխարհում: Նրանցով է, որ պիտի ճանաչեն մեզ ու մեր հոգևոր արժեքները:
Առաջարկում եմ մի պահ հեռանանք առօրեական ճղճիմ քաշքշուկներից, մոռանանք ատելությունն ու բացենք մեր հոգիները ու թո՛ւյլ տանք, որ այնտեղ թափանցի սերն ու լույսը:
Լուսինե Զաքարյան "Ո՞ւր ես, մա՜յր իմ"
Միջնադարյան անհայտ հեղինակի տաղ: Հիսուս Քրիստոսը խաչից դիմում է Աստվածածնին՝
Ո՞ւր ես, մայր իմ. քաղցր եւ անուշ. Սէր ծնողիդ զիս այրէ.
Լցան աչք իմ դառն արտասւօք, Ոչ ոք ունիմ, որ սրբէ.
Ազդ արարէք մօրն իմոյ, Որ գայ կարօտն իւր առնէ.
Գուցէ երբեք յետոյ եկեալ Եւ զիս մեռեալ գտանէ.
Ով Մարիամ Մագդաղինէ Եւ ազգակից Սողոմէ.
Վայ ինձ, Յիսուս Միածին Որդի Արեգակն կորուսի.
Ո՞ւր ես, առաջ լոյս իմ Որդեակ Հոգւոյս հոգի իմ Զաւակ.
Վայ իմ որդեակ, անոյշ գառնուկ Առանց քեզի մնացի որբուկ.
Ով Մարիամ, եւ դուք, կանայք, Ինձ հետ լացէք, ողբացէք:
Երգվում է Ավագ Ուրբաթ (Ավագ Հինգշաբթի երեկոյան) օրը` Խավարման կարգի ժամանակ:
ՀԳ. Մի՛ խնայեք ձեր կյանքի 3:56 վայրկյանները ու լսե՛ք կատարումը մինչև վերջ...