2020-ին էլեկտրաէներգիայի պակաս կզգանք. Համաշխարհային բանկն օգնում էArmlur.am–ը գրում է.

2020թ. ՀՀ-ն կունենա էլեկտրաէներգիայի պաշարի պակասուրդ, որը պայմանավորված կլինի նաեւ Մեծամորի ատոմակայանի գործունեության կասեցմամբ: Սա ՀԲ եզրակացությունն է: Էներգետիկ պաշարը համալրելու համար բանկը ՀՀ Կառավարությանն առաջարկել է կառուցել գազով աշխատող շուրջ 500 մգՎտ հզորության ջերմաէլեկտրակայան: Այդ նպատակով ՀԲ գործադիր տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել ՀՀ-ին տրամադրել 52 մլն դոլար վարկ, որը կծախսվի նաեւ Աշնակի եւ Երեւանի ՋԷԿ-երի նորոգման համար։

«Հիմնանորոգելով Աշնակի ՋԷԿ-ը` կկարողանանք ապահովել 120 հազար սպառողի եւ ձեռնարկության անխափան էլեկտրամատակարարումը: Իսկ Երեւանի ՋԷԿ-ը հիմնանորոգումից հետո անխափան կսպասարկի 1մլն սպառողի ու ձեռնարկության»,- այսօր ասաց ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:

ՀԲ-ն իր 52 մլն դոլար արժողությամբ վարկը կտրամադրի 25 տարով, որից 14,5 տարին կլինի արտոնյալ: Իսկ նոր` 500 մգՎտ հզորության ջերմաէլեկտրակայանի կառուցման համար հարկավոր կլինի 69.16 մլն դոլար, որից 17.16 մլն-ն պետք է տրամադրի ՀՀ Կառավարությունը: Նշենք, որ ռուսական վարկով 2016թ. 10 տարով երկարաձգվել էր ատոմակայանի գործունեությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել